Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայի Վան նահանգի Էրչիշ  (Արճեշ) շրջանի` 7-րդ դարում հիմնադրւած Արծւաբեր վանքը վերացման եզրին է: Ըստ թուրքական «Gazetekarinca» լրատւամիջոցի` գանձագողերի թիրախում յայտնւած վանքը օր օրի աւելի է աւերւում, իսկ մօտակայքում ապրող բնակիչներն այն վերածել են աղբավայրի. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Հայկական աղբիւրների համաձայն` վանքը ենթադրաբար հիմնադրւել է (627թ.)-ին իշխան Մժեժ Գնունու կամ էլ Արճեշի քահանայ  Եղիայ 1-ինի կողմից  (703-717): Ժամանակին այն եղել է տարածաշրջանի 3 կարեւոր վանքերից մէկը: 1409-1414թթ. քահանայապետ Կարապետի օրօք վանքը  վերակառուցւել է:  

19-րդ դարի կէսերին վանքի գմբէթը փլուզւել է, ապա նորից վերականգնւել: 

Վանքը յարձակման է ենթարկւել 1915թ.-ին` Հայոց ցեղասպանութեան ընթացքում:  Վանքի պարիսպները, խաչքարները եւ վանական համալիրի այլ կառոյցները լիովին վերացւել են: