Դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն ու Հայաստանը իրար կապող միակ ճանապարհը, կեանքի ճանապարհը` Բերձորի միջանցքը:

Որպէս բնապահպաններ ներկայացող, բայց իրականում Ադրբեջանի Հանրապետութեան իշխանութիւնների կողմից հաւաքագրւած եւ գործուղւած մի խումբ ադրբեջանցիներ, որոնց թւում այդ երկրի յատուկ ծառայութիւնների եւ բանակի սպաներ, աւելի քան երկու ամիս, շրջափակել են 120000 մեր հայրենակից արցախցիներին՝ իրենց հայրենիքում:

Շրջափակման հետեւանքով Արցախը կանգնած է հումանիտար` մարդկային ճգնաժամի եւ աղէտի առջեւ. դադարել է պարենի, վառելիքի եւ դեղորայքի կանոնաւոր մատակարարումը: Ադրբեջանի միջոցով յաճախակի կերպով դադարեցւում է գազի հոսանքը, բացակայում են առաջին անհրաժեշտութեան ապրանքներ, երեխաները զրկւած են բնականոն պայմաններում դպրոց յաճախելու հնարաւորութիւնից, ծանր առողջական խնդիրներով բազմաթիւ հիւանդներ զրկւած են անհրաժեշտ բժշկական խնամքից:

Առ այդ, կոչ եմ ուղղում ձեզ, մասնակցելով այս նպատակով ուրբաթ՝ 24 փետրւար 2023 թւականի առաւօտեան ժամը 11-ին, Ս. Ա. Վանքի շրջափակում  կազմակերպւած համահաւաքին` ձեր բողոքի ձայնը լսելի դարձնել Ադրբեջանի իշխանութեանն ու համայն աշխարհին:

Արցախը հայկակա՛ն է եւ հայկակա՛ն է մնալու:

Սիփան Եպս. Քէչէճեան

Առաջնորդ Սպահանի Հայոց Թեմի