Գրքի շաբաթւայ առիթով, Նոր Ջուղայի հայոց ազգ. 《Արմէն》տարրական դպրոցի աշակերտութիւնը այցելեց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի 《Ս. Ներսէս Շնորհալի》 գրադարան։
Ընթացքում երեխաները ծանօթացան տարբեր գրքերի հետ, իսկ ունկնդրեցին ու ներկայացրին Յովհաննէս Թումանեանի հեքիաթները եւ խաղացին Թումանեանական խաղեր։
Սաները մասնակից դարձան հայկական բառախաղերին, ինչպէս նաեւ ծանօթացան տարբեր երկրներին ու դրօշներին։
Մանկա_պատանեկան աշխոյժ մթնոլորտի ապահովումն ու գրքի նկատմամբ հետաքրքրութեան բարձրացումը եղել է այս այցելութեան գլխաւոր նպատակը։
Շնորհակալ ենք դպրոցի տնօրէնութեանը, ուսուցչական կազմին եւ Ծնողական խորհրդին այցելութիւնը կազմակերպելու, ինչպէս նաեւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. 《Արարատ》 միութեան Մշակութային միաւորի վարչութեանը, հեքիաթի ներկայացման գործում համագործակցելու եւ սիրելի Լալագէին, հեքիաթը ներկայացնելու համար։
Նոր Ջուղայի Ս. Ա. Վանքի 《Ս. Ներսէս Շնորհալի》 գրադարան