Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Մայիսի 4-ի առաւօտեան, Արամ Ա Կաթողիկոսը, Միացեալ ազգերի կազմակերպութեան գաղթականների հարցերի ընդհանուր պատասխանատու՝ Վալերի Ամոսից ստացաւ մի նամակ, որի մէջ նա շնորհակալութիւն էր յայտնել Վեհափառ հայրապետի հետ իր ունեցած հանդիպման, եւ նրա կատարած ցուցմունքների համար եւ վստահեցնում է, որ մօտկից հետեւում է Քեսաբի գաղթականների հարցին, շարունակելով այդ ուղղութեամբ անհրաժեշտ օժանդակութիւնը:

Յայտնենք, որ Քեսաբի հարցն իր քաղաքական, մարդասիրական ու ազգային երեսներով շարունակւում է մնալ Նորին Սրբութեան ու Ազգային կենտրոնական վարչութեան մտահոգութեան ու աշխատանքների առաջնահերթ առարկան:

Մայիսի 5-ի առաւօտեան, Բերիոյ հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Շահան արքեպս. Սարգիսեանը, ընկերակցութեամբ երկու միաբան հայրերի ուղղւեց Լաթաքիա, Քեսաբի գաղթականների հետ տեսնւելու եւ հանդիպումներ ունենալու պատասխանատու մարմինների հետ:

Վեհափառ Հայրապետն իր խոր գոհունակութիւնն է յայտնել Քեսաբի տագնապի գծով մեր ժողովրդի զաւակների ցուցաբերած ազգային միասնականութեան ու զօրակցութեան համար: Վեհափառ Հայրապետի սպասումն է, որ մեր ժողովրդի զօրակցութիւնը Քեսաբին ու ամբողջ սիրիահայութեանը շարունակւի գործնական արտայայտութիւններով յատկապէս՝ նիւթական օժանդակութեամբ թիկունք կանգնելով սիրիահայութեան կարիքներին եւ ընդհանրապէս վերակագնումի աշխատանքներին: