Աղբիւր՝ www.hyeli.com

 

Սիրիայի Ռաքքա քաղաքի վերջին հայերը հեռացել են: Սեպտեմբերի 30-ին Ռաքքայում իրավիճակը կտրուկ վատացել է, ինչի հետեւանքով 5-6 հայ ընտանիք ստիպւած հեռացել են Հալէպ եւ Լաթաքիա, այս մասին գրում է Arevelk.am կայքը:

Ռաքքայում խմելու ջրի, էլեկտրականութեան հետ կապւած խնդիրներ կան, միջքաղաքային հեռախօսակապը, համացանցային կապն ընդհանրապէս կտրւած են: Հիւանդանոցներում նոյնպէս խնդիրներ կան, քանի որ տասնեակ բժիշկներ են հեռացել քաղաքից: