Աղբիւր՝ www.tert.am

 

Սասունի, Բիթլիսի, Բաթմանի, Մուշի, Վանի, Ստամբուլի հայերի մշակութային դիմակայութեան միութիւնը բողոք է ներկայացրել Սասունի Սուրբ Պետրոս հայկական վանքն ու շրջակայքի հայկական գերեզմանները հրդեհելու փաստի առթիւ։

Ինչպէս տեղեկացնում է Demokrathaber կայքը, միութեան ղեկավար Ազիզ Դաղջըն ցանկացել է, որ այդ միջադէպը լուսաբանուի, քանի որ դրա հետեւանքով հայ հոգեւորականների ոսկորներ են այրուել։

Դաղջըն նշել է, որ ժանդարմերիան դէպքի վայր չի մեկնել։

«Բաթմանի ժանդարմերիայ զանգեցինք։ Ասացին, որ հրշէջնէր են ուղարկել։ Սակայն անհնար էր, որ հրշէջ մեքենան հասնէր Սասունի շրջանի Մեշելի գիւղում գտնուող եկեղեցի, քանի որ դրա ճանապարհը դեռ բաց չէ։ Մենք պէտք է երախտապարտ լինենք Մեշելի գիւղի ժողովրդին՝ հրդեհը մարելու համար»,-ասել է Դաղջըն։