Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Օրերս Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Շահան եպիսկոպոս Սարգսեանի հրաւէրով Սուրբ Աստւածածին եկեղեցու ներքնասրահում իրենց ծնողների հետ հաւաքւել էին Հալէպի հայկական համայնքում 2013 թւականին ծնւած երեխաները: Պատերազմական քաղաքում նախորդ տարի ծնւել են շուրջ 100 մանուկներ:

Ս. Ծննդեան եւ Ամանորի առիթով այս միջոցառմանը հաւաքւածները նաեւ նւէրներ ստացան:

«Պատերազմի մէջ յոյսով կապրենք: Հակառակ տագնապներին եւ անհանգստութեանը՝ համաշխարհային առումով ուզում ենք մարդկութեանն ասել, որ, այո, Հալէպը կործանւած չէ, Սիրիան չարչարանքների մէջ գտնւող երկիր է, բայց յոյսներս չենք կորցրել, եւ այս երեխաների ծնունդն ապացոյց է, որ այս երկիրը պէտք է ապրի»,- ասաց Շահան Սրբազանը: