Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Շւէյցարիայի Ժնեւ քաղաքում բացւել է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած «Յիշողութեան լապտերներ» յուշարձանը: Այն տեղակայւած է Trembley պուրակում՝ Ազգերի պալատից (ՄԱԿ-ի կենտրոնակայանը Ժնեւում) ոչ մեծ հեռաւորութեան վրայ: Բացման արարողութեանը մասնակցել է նաեւ Շառլ Ազնաւուրը:

«Սա մի յուշարձան է, որը մեզ ասում է՝ պէտք է, որ նման բան այլեւս երբեք չկրկնւի»,- RTS-ի հետ զրոյցում նշել է Շառլ Ազնաւուրը:

Շւէյցարիայի Ազգային խորհուրդը` պառլամենտի ստորին պալատը, 2003թ. դեկտեմբերի 16-ին ընդունել է մի բանաձեւ, որով ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը:

Շւէյցարիայում գործում է նաեւ Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրէնք` հակառակ ծայրայեղ աջակողմեանների ներկայացուցիչներից մէկի կողմից օրէնքը մեղմացնելու (ցեղասպանութեան սահմանումը փոխելու) խորհրդարանին ուղղւած հայցի: