Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Նիդերլանդների Քրիստոնէական Միութիւն կուսակցութիւնը ներկայացնող Ջոել Ֆորդեւինդը շրջանառութեան մէջ է դնում Հայոց ցեղասպանութեան առնչութեամբ երկու նոր նախագիծ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի յանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամեանը:

«Նա երկու նախագիծ է պատրաստել խորհրդարան ներկայացնելու համար, որոնցից առաջինը, կարծես թէ, 2004 թւականի որոշման հաստատումը լինի, իսկ երկրորդը կառավարութեան ներկայացուցչի այցը պարտադրող որոշում, որի ընդունման դէպքում նախարարի մակարդակով այցելութիւն եւ յարգանքի տուրք է նախատեսւում Ծիծեռնակաբերդումէ»,- ասաց Մասիս Աբրահամեանը:

Փետրւարի 15-ին նախատեսւում է խորհրդարանում պատգամաւորական հարց ու պատասխանի ժամ, որտեղ նորից քննութեան նիւթն է լինելու Հայոց ցեղասպանութեան հարցը:

Քննարկումը բաց է, դահլիճի հանդիսասրահում ներկայ կը գտնւեն նաեւ մեծ թւով հոլանդահայեր: