Աղբիւր՝ www.yerkir.am

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւ է ներկայացրել Սենատի քննարկմանը:

ԱՄՆ կոնգրեսի կայքից տեղեկանում են, որ Ապրիլի 24-ին ներկայացւած բանաձեւին իրենց աջակցութիւնն են յայտնել սենատորներ Թեդ Քրուզը, Էդ Մարքին եւ Թոմ Իւդալը:

Փաստաթղթում մասնաւորապէս նշւել է. «Հաշւի առնելով 1915-1923թթ. Օսմանեան կայսրութիւնում իրականացւած Հայոց ցեղասպանութիւնը,նախագահը պէտք է ապահովի, որպէսզի ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնն արտացոլի մարդու իրաւունքների, մարդկութեան դէմ յանցագործութիւնների, էթնիկական զտումների եւ  Հայոց ցեղասպանութեան խնդիրների նկատմամբ համապատասխան ընկալում»: