Աղբիւր՝ www.yerkir.am

Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն ուղերձ է յղել Հայոց ցեղասպանութեան 102-րդ տարելիցի կապակցութեամբ:

Ուղերձում մասնաւորապէս ասւում է. «Այս օրը մենք հանդիսաւորութեամբ հաւաքւում ենք` ոգեկոչելու հայ ժողովրդի ողբերգական կորուստը, որը տեղի ունեցաւ աւելի քան մէկ դար առաջ:

2015 թ. Համայնքների պալատը միաձայն ընդունեց որոշում`Ապրիլի 24-ը յայտարարելով Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր:  Այս օրը յիշատակւում է նրանց յիշատակը, ովքեր անարդարօրէն կորցրեցին իրենց կեանքերն ու տուժեցին Ցեղասպանութեան ժամանակ: Մենք ոգեկոչում ենք նրանց եւ նրանց յետնորդներին, որոնցից շատերն այժմ բնակւում են Կանադայում:

Այս առիթով կանադացիները, անկախ դաւանանքից կամ էթնիկական ծագումից, միասնաբար կանգնում են` յիշատակելու զոհերին եւ վերահաստատելու նւիրւածութիւնն այն հարցում, որ անտարբեր չեն եղել ատելութեան կամ բռնութեան ցանկացած ձեւի նկատմամբ:

Հայոց ցեղասպանութեան յիշատակման այս օրը խնդրում եմ միանալ ինձ` հաւատալու խաղաղութեան եւ փոխադարձ յարգանքի վրայ ձեւաւորւած ապագային»: