Աղբիւր՝ www.armenpress.am

 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրեայ պատարագի ժամանակ մեղադրել է աշխարհի գերտերութիւններին 20-րդ դարի ընթացքում աշխարհում տեղի ունեցած կոտորածները կանխելու գործում ձախողուելու համար: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով Times.com-ը, Ֆրանցիսկոսն անդրադարձել է Հայոց ցեղասպանութեանը, Երկրորդ աշխարհամարտի տարիներին, ինչպէս նաեւ ստալինեան վարչակարգի ժամանակաշրջանում գրացուած մեծաթիւ զոհերի փաստին, ինչի նկատմամբ գերտէրութիւնները շարունակում էին այն ժամանակ լուռ մնալ:

«Նախորդ դարի ընթացքում այնքան շատ, միլիոնաւոր հայեր մահացան: Սակայն որտե՞ղ էին գերտէրութիւններն այդ ժամանակ»,- նշել է Հռոմի պապը: Նա ընդգծել է, որ հասկանում է ներկայիս երիտասարդներին, ովքեր դժուարանում են վստահել աշխարհին:

Անդրադառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լեհաստանում մահուան ճամբարներին` Ֆրանցիսկոսը նշել է. «Գերտէրութիւններն ունէին լուսանկարիչներ այն երկաթուղային գծերից, որտեղով գնացքները տանում էին մարդկանց Աուշուից` սպանելու հրաներին, քրիստոնեաներին, համասեռամոլներին, բոլորին: Ինչու՞ նրանք չէին ռմբահարում այդ ուղիները»:

Հռոմի պապը, խօսելով ստալինեան ժամանակաշրջանի մասին, արձանագրել է նաեւ այդ տարիներին մեծ թուով զոհերի փաստը: Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում ամէն բան արւում է փողի համար: Ֆրանցիսկոսը քննադատել է բոլոր նրանց, ովքեր խօսում են խաղաղութեան մասին, սակայն արտադրում կամ վաճառում են զինամթերք: