Աղբիւր՝ www.hyeli.com

 

ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորեանը յայտարարել է Հայոց ցեղասպանութեան հարիւրերորդ տարելիցը յիշատակող արւեստի գործերի մրցոյթ, հաղորդում է “Արմէնպրես”-ը: Յաղթող գործը շուրջ մէկ ամիս տեղադրւած է լինելու քաղաքային աւտոբուսների վրայ:

Կրեկորեանը նշել է, որ մրցոյթը կը լինի իւրօրինակ միջոց յարգելու ցեղասպանութեան պատմութիւնը: Նա յոյս է յայտնել, որ այդ նախագծին իրենց մասնակցութիւնը կը ցուցաբերեն բոլոր նրանք, ովքեր հետաքրքրւած են մարդու իրաւունքների հարցերով, եւ այդպիսով կօգնեն ի ցոյց դնելու հայ ժողովրդի դիմացկանութիւնը: Դիմումները կընդունւեն մինչեւ փետրւարի 15-ը: Դիմողները կարող են ներկայացնել նկարներ, պատկերներ, թւային արւեստ եւ լուսանկարներ, իսկ քանդակներն ու լայնաֆորմատ աշխատանքներն անընդունելի են: