Աղբիւր՝ www.alikonline.ir 

«alikonline.ir»- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լիուն յայտնել է, որ անհրաժեշտ է ընդունել արցախեան հակամարտութեան շուրջ խաղաղութեան բանաձեւը, որի համահեղինակն է ինքը: Գրում է «Tert.am»-ը:

«Ես միշտ եղել եմ Հայաստանի դաշնակիցը եւ կարծում եմ, որ հրամայական է Արցախի Հանրապետութեան հակամարտութեան շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան բանաձեւն առաջ տանելը: Վստահ եմ նաև, որ ինքնորոշումը մարդու հիմնարար իրաւունքներից է եւ կարևոր ժողովրդավարական արժէք: Այդ իսկ պատճառով հպարտ եմ լինելու կոնգրեսական Ֆրենկ Փալոունի՝ հոկտեմբերի 23-ին ներկայացրած H. Res.1203 բանաձեւի համահեղինակը: Այս բանաձեւ ճանաչում է Արցախի ինքնորոշման իրաւունքն ու դատապարտում Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան տարածաշրջանում»,- ասւում է կոնգրեսականի յայտարարութեան մէջ:

Վերջինս յաւելել է նաեւ, որ նաև Ներկայացուցիչների պալատում Ջեքի Սփիերի՝ հոկտեմբերի 1-ին ներկայացրած H. Res.1165 բանաձևի համահեղինակն է: Տւեալ բանաձեւը դատապարտում է Ադրբեջանի յարձակումներն Արցախի դէմ եւ հաստատում Կոնգրեսի հաւատարմութիւնը Թուրքիայի շարունակական միջամտութիւնը զսպելու հարցում: