Հակառակորդը Վարդենիսում ԱԹՍ-ով հարւածներ է հասցրել քաղաքացիական աւտոբուսին, այն այրւել է: Տեղեկացնում է Yerkirmedia.am-ը:

Աւտոբուսի հրդեհից զոհեր եւ վիրաւորներ չկան:

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զինւած ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զօրամասի, ինչպէս նաեւ օդուժ են կիրառել դիրքերի ուղղութեամբ։ Հակառակորդի այս գործողութեանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան ապատեղեկատւութիւնը, թէ, իբր, Հայաստանի Հանրապետութեան զինւած ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։