Կիրակի՝ յուլիսի 24-ին, Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում նշւեց Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը՝ Վարդավառը։

Փերիոյ գաւառի Բոլորան գիւղի «Ս. Ղուկաս» եկեղեցում արժ. Տ. Մեսրոպ Ա. քհնյ. Գալստանեանի, իսկ Նոր Ջուղայի «Ս. Մինաս» եկեղեցում արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ձեռամբ, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց՝ այս տօնի առիթով։

Ընթացքում յաւուր պատշաճի քարոզեցին պատարագիչ հայրերը։

Բոլորանի «Ս. Ղուկաս» եկեղեցում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։ 

 

Թղթակից (Նոր Ջուղա)