Շաբաթ՝ ապրիլի 23-ի երեկոյեան, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցու շրջափակում, Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձանի առջեւ տեղի ունեցաւ Սրբադասւած նահատակների Հսկման արարողութիւնը եւ բողոքի համահաւաք:

Միջոցառումն սկիզբ առաւ Հայոց Ցեղասպանութեան ես արցախեան 44-օրեայ պատերազմի զոհերի յիշատակին մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ, ապա բացման խօսքով հանդէս եկաւ Վարդուհի Պօղոսեանը:

Այնուհետեւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոով տեղի ունեցաւ Սրբադասւած նահատակների Հսկման արարողութիւնը, որից յետոյ ելոյթների շարանում Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի Ոգեկոչման համայնքի յանձնախմբի խօսքն ընթերցեց Վահիկ Յովսէփեանը, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան անունից հանդէս եկաւ Վալենտին Թորոսեանը, Հայ Դատի գրասենեակի խօսքն ասաց Էմմա Օրդուբէգեանը, Շահինշահրի Կանանց Եկեղեցասիրաց միութեան անունից արտայայտւեց Քարմէն Յակոբեանը, Փերիոյ Կրթասիրաց միութեան Շահինշահրի վարչութեան խօսքն ընթերցեց Ջանիկ Թահմազեանը, իսկ Ն.Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կողմից հանդէս եկաւ Ադենա Մուրադեանը:

Շարունակութեան մէջ ասմունքներով ելոյթ ունեցան Արիել Սուքիասեանն ու Նարմիկ Դեհբաշեանը, իսկ «Իմ փոքրիկ Հայաստան» եւ «Ադանայի ողբը» երգերը հերթաբար մենակատարեցին Վանէ Թահմազեանն ու Մառիթա Սարեանը:

Միջոցառման ընթացքում յուշարձանի մօտ տեղի ունեցաւ ժողովրդական ծաղկեմատոյց, ուր Շահինշահրի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը եւ Հայ համայնքի վարչութեան, Հայ Դատի գրասենեակի եւ միութիւնների վարչութիւնների անդամները, ինչպէս նաեւ տեղի հայ համայնքի ժողովուրդը ծաղիկների մատուցմամբ յարգեցին Հայոց Ցեղասպանութեան Սուրբ նահատակների անմոռաց յիշատակը:

Թղթակից (Նոր Ջուղա)