Հինգշաբթի՝ 2019 թւականի նոյեմբերի 28-ի երեկոյեան ժամը 7:00-ից, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիներում իրականացւեց նւիրահաւաք՝ Հայաստան համահայկական հիմնադրամի «Թելեթոն 2019»-ի ծիրում, նախաձեռնութեամբ շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ կազմակերպութեամբ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութեան:

Նւիրահաւաքին մասնակցութիւն են բերել՝ թեմիս ազգային իշխանութիւնը, շրջանի Հայ Դատի յանձնախումբը, դպրոցները, միութիւններն ու ժողովուրդ:

Երեկոյի ընթացքում Նոր Ջուղայի նւիրահաւաքի կենտրոն այցելեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն ու թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների ներկայացուցիչները: Սրբազան Հայրը գնահատելով «Ռուբէն» երիտ. միութեան անդամների գործունէութիւնը սոյն նւիրահաւաքի կազմակերպման ուղղութեամբ՝ յաջողութիւն մաղթեց Հայաստան համահայկական հիմնադրամի աշխատանքներին: 

Թղթակից (Նոր Ջուղա)