Շուրջ մէկ տարի առաջ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան գեղեցիկ մտայղացմամբ սոյն քաղաքի քաղաքապետարանին առաջարկւեց՝ երկու փողոց անւանակոչել Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում զոհւած  հայ նահատակների անուններով՝ ի յարգանք երկրի հողային ամբողջականութեան պաշտպանութեան ճանապարհին իրենց կեանքը նւիրաբերած նահատակների: 

Առաջարկն ընդառաջւեց քաղաքապետարանի կողմից եւ օրեր առաջ համապատասխան ցուցանակների տեղադրմամբ, «Սրբոց Վարդանանց» դպրոցի փողոցն անւանակոչւեց նահատակ Մկրտիչ Թովմասեանի, իսկ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիի փողոցը՝ նահատակ Հենրիկ Տէր-Յովհաննիսեանի անուններով:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեց Շահինշահրի Հայ համայնքի վարչութիւնը