Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութեան Ս. Յարութեան տօնի եւ իրանական «Նորուզ»-ի նախաշեմին, հինգշաբթի եւ ուրբաթ՝ մարտի 3-ին եւ 4-ին, բարեսիրական ցուցահանդէս-վաճառք էր կազմակերպւել՝ հայ եւ պարսիկ հայրենակիցների համար, ընկերութեան երկրորդ հաւաքատեղիում:

Այցելուներն առիթ ունեցան դիտելու խնամքով դասաւորւած ցուցահանդէսը, ուր վաճառքի էին հանւել հայ կանանց նրբաճաշակ եւ բարձրորակ ձեռքի գործեր, աւանդական թխւածքներ, փայտից պատրաստւած իրեր, արհեստական ծաղիկներ եւ «Հաֆթ սին»-ի համար ձեաւորւած սպասքներ:

Ցուցասրահին կից նախատեսւել էր նաեւ ճոխ բիւֆէ:

Ցուցահանդէս-վաճառքի կամզակերպման գործում համագործակցել էին  Բարեգործական ընկերութեան բոլոր անդամուհիները եւ ամբողջ հասոյթը ծառայեցւելու է բարեսիրական աշխատանքների իրագործմանը:

«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)