Սեպտեմբերի 21-ի երեկոյեան ժամը 17:00-ին մասնաճիւղիս վարչութիւնը կազմակերպել էր գնահատանքի երեկոյ՝ միութեանս կողմից Իրանի 47-րդ Համահայկական խաղերին մասնակցած մարզիկ-ուհիների համար: «Սրբոց Վարդանանց» դպրոցի փոքր սրահում հիւրընկալւեցին մարզիկ-ուհիները եւ նրանց ծնողները։

Մասնաճիւղի վարչութեան նախագահ՝ Գեւիկ Խաչատրեանը ողջունեց ներկաներին եւ շնորհակալութիւն յայտնեց հրաւէրն ընդունելու համար:

Շահինշահրի մասնաճիւղի Մարզական միաւորը վերոյիշյալ խաղերին մասնակցեց ընդհանուր թւով 31 անդամով՝ 3 պատասխանատու, 2 մարզիչ եւ 26 մարզիկ-ուհիներ։ Ներկայացաւ հետեւեալ՝ տղայոց street ball բասկետբոլի երկու խումբ, ճատրակի Օօրիորդաց եւ տղայոց), սեղանի թենիսի (տղայոց), լողի (տղայոց), թեթեւատլետի՝ սկաւառակի նետման (օրիորդաց եւ տղայոց), վազքի 4100 մետր (օրիորդաց եւ տղայոց), 100 մետր (տղայոց), 5000 մետր (տղայոց), հեռացատկի (օրիորդաց եւ տղայոց), գնդի հրման, եւ նիզականետման (օրիորդաց եւ տղայոց) թիմերով:

Մարզախմբերի ընդհանուր պատասխանատուն էր Գեւիկ Խաչատրեանը, իսկ օրիորդաց թեթեւ ատլետի եւ ճատրակի պատասխանատուն Էմմա Օրդուբեգեանը, սեղանի թենիսի պատասխանատուն՝ Անիտա Խաչատրեանը, տղայոց ճատրակի պատասխանատուն՝ Արին Աբեդեանը, տղայոց թեթեւ ատլետի պատասխանատուն՝ Վահէ Թահմազեան։

Պրն. Գեւիկ Խաչատրեանը համառօտ եւ բովանդակալից ձեւով ներկայացրեց զեկոյց՝ ութօրեայ մրցութիւնների եւ բանակավայրում անցկացրած հետաքրքիր պահերի մասին:

Ծրագրի ընթացքում ներկաներին հնարաւորութին ընձեռնւեց հանդէս գալ առաջարկներով եւ հարցումներով:

Պրն. Գեւիկը նշեց, որ մարզիկ-ուհիները Թեհրանից վերադարձել են յաջողութիւններով՝ մէկ գաւաթով (թիմային օրիորդաց ճատրակ) եւ 10 մեդալներով։

Արդիւնքներ.-

- Ճատրակ թիմային (օրիորդաց) գրաւել են առաջին տեղը եւ ստացել են գաւաթ. Նունէ Աեդրիասեաև, Արմիկ Թուսեան, Արփի Մարկոսեան, Նարէ Մարկոսեան եւ Վահէ Սահակեան

- Ճատրակի 12-ից 18 տարեկանների տարիքային անհատական (տղայոց) խմբում՝ Արւին Մինասքանեան՝ երկրորդ, Արգին Խուդավերդեան՝ երրորդ

- Ճատրակի մինչեւ 18 տարեկանների (տղայոց) թիմային՝ երկրորդ. Արւին Մինասքանեաև, Դերիկ Թահմազեան եւ Արգին Խուդավերդեան

- Վազք (տղայոց) 5000 մետր՝ Սեւադա Իսաղուլեան՝ երկրորդ

- Վազք թիմային (տղայոց) 4x100 մետր՝ երրորդ. Սեւադա Իսաղուլեան, Լեւիկ Անջուլեան, Արգիշտ Նազարեան եւ էդւին Փիլոսեան

- Նիզականետման (տղայոց)՝ Գեւիկ Խաչատրեան՝ երրորդ

- Նիզականետման (օրիորդաց)՝ Արինէ Ամիրխանեան՝ երրորդ

- Սկաւառակի նետման (տղայոց)՝ էդւին Փիլոսեան՝ երրորդ

- Տղայոց street բասկետբոլ Ա խումբ՝ չորրորդ. Անդրէ Խաչատրեան, Արմէն Աբեղեան, Լեւիկ Անջուլեան, Արւին Սինասքանեան, Արգիշտ Նազարեան

Պրն. Գեւիկը շնորհաւորեց ներկաններին ձեռք բերւած յաջողութիւնների համար:

Այնուհետեւ կատարւեց մեդալաբախշում եւ վկայագրերի յանձնում։

Համեստ հիւրասիրութիւնից յետոյ բոլորը շտապեցին ցուցափեղկի մօտ, որի վրայ փակցւած էին Թեհրանում անցկացրած մրցութիւնների դրւագներից շուրջ 30 լուսանկարներ։ Մասնակիցներն իրենց տպաւորութիւններով կիսւեցին վարչութեան անդամների եւ ներկաների հետ, տիրում էր ջերմ եւ անկեղծ մթնոլորտ։

Վերջում մարզիկ-ուհիները պատասխանատունների հետ լուսանկարւեցին եւ ծնողները շնորհակալութիւն յայտնելով բարձր տրամադրութեամբ հեռացան:

 
Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան
Շահինշահրի մասնաճիւղի թղթակից
Մուրադեան Աիդա