Ուրախութեամբ  տեղեկացնում ենք, որ 2015 թ. մարտի 19-ին, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած իրանահայ 27-րդ Գարնանային խաղերի բացման հանդիսութեանը մասնակցելու համար, Նոր Ջուղա է ժամանելու Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան պրն.Արտաշէս Թումանեանը:

Մեծարգոյ դեսպանի ներկայութիւնը մեծ պատիւ է համայնքի համար եւ առանձնակի շուք է հաղորդելու հանդիսութեանն ու ոգեւորելու է խաղերին մասնակից մարզիկ-ուհիներին: