
Կիրակի` յունւարի 4-ին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, Սպահանի Քաղխորհրդի հրաւէրով, սոյն խորհրդի նիստին ներկայ գտնւեց Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը։
Հանդիպմանը ներկայ էր նաեւ Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Քարգարը։
Ընթացքում պատգամաւորին ուղղւած մաղթանքներից բացի` յատուկ շնորհաւորանքի խօսքեր փոխանցւեցին թեմի ազգայիններին եւ համայնքի ժողովրդին։
Թղթակից (Նոր Ջուղա)