Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 29-ին, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութեան նախաձեռնութեամբ,《Ս. Յովհաննու Կարապետ》 եկեղեցու բակում կատարւել են ծառահատման աշխատանքներ։
Տարիների ընթացքում իրենց կենսունակութիւնը կորցրաց, չորացած եւ վթարային այս ծառերը, ուժեղ քամիների ժամանակ կոտրւելու եւ ընկնելու վտանգ էին ներկայացնում՝ սպառնալով եկեղեցու շէնքի եւ եկեղեցի յաճախողների անվտանգութիւնը։
Աշխատանքն իրականացւել է 5-րդ շրջանի Քաղաքապետարանի Կանաչապատման բաժնի միջոցով եւ արտօնութեամբ։
Մօտ ապագայում նախատեսւում է նոր ծառեր տնկել՝ պահպանելու տարածքի կանաչապատ տեսքն ու գեղեցկութիւնը եւ շարունակելու շրջակայ միջավայրի բարեկարգման աշխատանքը։
Նոր Ջուղայի Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ