Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան վարչութեան, ամենամեայ կարգով ամառային արձակուրդների վերջին օրերին, Ս. Ամենափրկիչ վանքի ցուցահանդէսների վայրում կազմակերպւում է ձեռարւեստի ցուցահանդէս-վաճառք, որին իրենց բազմատեսակ ձեռքի աշխատանքներով մասնակցում են Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ձեռներեց կանայք:
Այս տարի ցուցահանդէսը մեկնարկել է օգոստոսի 23-ին եւ իր աշխատանքը շարունակելու է մինչեւ սեպտեմբերի 5-ը: Ցուցահանդէսի պաշտօնական բացումը կատարւեց հինգշաբթի՝ օգոստոսի 28-ի առաւօտեան, ձեռամբ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի, թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանի եւ կազմակերպիչ ընկերութեան վարչութեան նախագահուհի Մարօ Սէթ- Աղայեանի: Սրբազան Հօրը ընկերակցում էին՝ Կրօնական խորհրդի անդամ արժ. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանը եւ Թեմական խորհրդի անդամուհի Ռայեա Խուդավերդեանը:
Սրբազան Հայրն այցելելով ցուցահանդէսի զանազան բաժիններ՝ գնահատեց աշխատանքը եւ ուժ ու կորով մաղթեց կազմակերպիչներին:
Թղթակից (Նոր Ջուղա)