Կիրակի՝ օգոստոսի 17-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Աստւածածին», «Ս. Յովհաննու» եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում, Սուրբ եւ Անմահ պատարագի մատուցմամբ նշւեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու տաղաւար տօներից՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը (խաղողօրհնէք):

«Ս. Աստւածածին» եկեղեցում, ուր զուգահեռաբար նշւում էր նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը, պատարագեց եւ օրւայ խորհրդի ու խաղողի օրհնութեան նշանակութեան մասին քարոզեց արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը: Այստեղ շարականների երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ։

Յաւարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցաւ խաողողօրհնէքի արարողութիւնը, որից յետոյ օրհնւած խաղողի կապոցները բաժանւեցին ներկայ հաւատացեալների միջեւ:

Նշելի է, որ «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում պատարագել է արժ. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանը, իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը։

 

 

Թղթակից (Նոր Ջուղա)