Արմէն Ալլավերդեան՝ տեխնիկական խորհրդատու, Լուսինէ Սէթ-Աղայեան՝ մարզիչ

 

ISNA-ի տեղեկութեամբ՝ Իրանի մինչեւ 16 տարեկան աղջիկների ազգային հաւաքականը Արեւմտեան Ասիայի բասկետբոլի առաջնութեան (Ասիայի գաւաթի որակաւորման փուլ) եզրափակիչ խաղում մրցել է Լիբանանի դէմ եւ յաղթել 41-38 հաշւով՝ առաջին անգամ ստանալով չեմպիոնական տիտղոսը եւ նւաճելով մինչեւ 16 տարեկան աղջիկների Ասիայի գաւաթը։

Այս յաղթանակը ձեռք բերւեց այն դէպքում, երբ հաւաքականը առաջին խաղակէսում 11-21 հաշւով յետ էր Լիբանանից, սակայն երրորդ քառորդում իրավիճակը փոխւեց եւ իրանցի աղջիկները կարողացան խաղն աւարտել երեք միաւորի առաւելութեամբ։

 

Այս խաղի չորս քառորդների արդիւնքներն են՝

 

Առաջին քառորդ՝ Իրան 5 – Լիբանան 11

Երկրորդ քառորդ՝ Իրան 6 – Լիբանան 10

Երրորդ քառորդ՝ Իրան 15 – Լիբանան 12

Չորրորդ քառորդ՝ Իրան 15 – Լիբանան 5

 

Իրանի մինչեւ 16 տարեկան աղջիկների ազգային հաւաքականը մրցաշարի եզրափակիչ էր դուրս եկել տանելով երկու յաղթանակ Յորդանանի ու Սիրիայի դէմ եւ մէկ պարտութիւն՝ Լիբանանի դէմ։

Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ հաւաքականի մարզիչն է նորջուղայեցի Լուսինէ Սէթ-Աղայեանը, իսկ տեխնիկական խորհրդատուն՝ հայազգի Արմէն Ալլավերդեանը։

Այս յաղթանակը շնորհաւորում ենք հաւաքականի անդամներին եւ յատկապէս խմբի մարզիչ Լուսինէ Սէթ-Աղայեանին, մաղթում նորանոր յաջողութիւններ եւ յաղթական խաղեր։

 

ՍՀԹ Հանրային կապի գրասենեակ