2024 թւականի ապրիլի 28-ին, Սպահանի արւեստի համալսարանում տեղի ունեցաւ համատեղ հանդիպում աշխատանքային այցով Իրան-Սպահան ժամանած Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճիւղի տնօրէն դոկտոր-պրոֆեսորִ Լեռնիկ Պետրոսեանի, համալսարանի գիտական խորհրդի նախագահ Այեօշա Մկրտչեանի, միջազգային յարաբերութիւնների պատասխանատու Քրիստինա Մարգարեանի եւ այլ պատասխանատուների, պատւիրակութեանն ուղեկցող Սպահանի տեխնոլոգիական համալսարանի  միջազգային յարաբերութիւնների պատասխանատու դոկտִ Փէյման Մոսադեղի, Թեմիս Թեմական խորհրդի անդամ Նարբէ Ջարդն Դաւուդի եւ Արւեստի համալսարանի տնօրէնութեան մասնակցութեամբ։

Նախ Կապանից ժամանած պատւիրակութիւնը ծանօթացաւ Սպահանի արւեստի համալսարանի գործունէութեան եւ տարբեր մասնաճիւղերի հետ, ապա զրոյց ծաւալւեց այս համալսարանում Հայաստանցի ուսանողներ ընդունելու հնարաւորութիւնների ստեղծման եւ այս ուղղութեամբ համատեղ նախաձեռնութիւնների դիմելու վերաբերեալ։  

Հանդիպման աւարտին Կապանի համալսարանի անձնակազմը Նարբէ Ջարդն Դաւուդի ընկերակցութեամբ այցելեց Սִ Աִ Վանք։

 

Հանրային Կապ՝ ՍՀԹ Ազգային առաջնորդարանի