Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսն արդէն նշանակւել է: Նա Աբեդին Վարամինն (Abedin Varamin) է: Այս մասին այսօր` օգոստոսի 11-ին, NEWS.am-ի հետ զրոյցում ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը:

Նրա խօսքով` հիւպատոսը Երեւանում է եւ արդէն հանդիպումներ է անցկացրել: «Նա արդէն ստանձնել է պաշտօնը»,-յաւելեց Բեգլարեանը:

Պատգամաւորը ցաւով նշեց, որ բիւրոկրատիայի պատճառով մի փոքր ձգձգւել է հիւպատոսի` անմիջապէս աշխատանքի անցնելու գործընթացը` վստահեցնելով, որ այլ խոչընդոտներ չկան: «Որքան գիտեմ, այն տարածքը կամ շէնքը, որտեղ կը տեղակայւի գլխաւոր հիւպատոսութիւնը, դեռ պատրաստ չէ»,-ընդգծեց նա:

Աւելի վաղ հաղորդւել է, որ Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսութիւնը, ամենայն հաւանականութեամբ, կը բացւի 2022 թւականին: