Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Երևանից մինչև Իրանի սահման ձգւող աւտոճանապարհները համալրւում են ժամանակակից ճանապարհային նշաններով: Այդ մասին կառավարութեան նիստում նշեց տրանսպորտի, կապի և տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Յակոբ Արշակեանը՝ աւելացնելով, որ տեղադրւում է շուրջ չորս հազար նշան: «Արդէն մօտենում ենք այդ ծրագրի աւարտին: Սակայն մի իւրահատուկ փաստ ենք արձանագրել, որ այդ նշանները գողանում են և տարբեր  նպատակների ծառայեցնում: Մի քիչ ծիծաղելի կը լինի, բայց որպէս թոնրի կափարիչից մինչև հողագործական, ձնամաքրման բահ օգտագործում են»,- ասաց նա և նշեց, որ պետական միջոցներ են ծախսւում, և դա անվտանգութեան հարց է:

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը հետաքրքրվեց, թե որքան գումար է ծախսվում դրա վրա, նախարարը պատասխանեց՝ մոտավորապես մեկ միլիոն դոլար: