Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիեանը յայտարարել է, որ Իրանը բանակցութիւններ է սկսել Հայաստանի տարածքով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարաւորութեան  շուրջ: Այս մասին յայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Հայաստանի հետ բանակցութիւններ ենք սկսել Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարաւորութեան շուրջ»,- ասել է նախարարը:

Նա յաւելել է, որ Իրանի համար կարևոր առաջադրանք եւրոպական էլեկտրական ցանցերին միանալն է՝ ընդգծելով, որ Թեհրանն  այդ նպատակին հասնելու  մի քանի տարբերակներ ունի: «Այդ տարբերակներից մէկը մեր հիւսիսային հարևանների միջոցով Եւրոպայի էլեկտրական ցանցերին միանալն է»,- եզրափակել է նախարարը: