Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը շատ լաւ յարաբերութիւններ ունի հարեւան պետութիւնների հետ, մասնաւորապէս` բարձր մակարդակի համագործակցութիւն Հայաստանի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդեանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին յայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆին:

«Վերջին տարիների քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւնները բարձր մակարդակի վրայ են եղել: Բաւականին լաւ հնարաւորութիւն է ընձեռնւած երկու երկրների միջեւ տնտեսական յարաբերութիւնների զարգացման համար: Հայաստանի հետ համագործակցութեան շրջանակում կարեւորագոյն ոլորտներից են էներգետիկ եւ տարանցման ոլորտները, բնապահպանութիւնը: Գիտութեան եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցութիւնը նոյնպէս շատ ենք կարեւորում: Միասին աշխատում ենք, որպէսզի այս տարածաշրջանում խաղաղութիւն եւ կայունութիւն պահպանւի: Ուրախ եմ, որ յաջողութիւն ենք գրանցել երկկողմ յարաբերութիւնների բոլոր ոլորտներում»,-ասաց Իրանի արտգործնախարարը: