Աղբիւր՝ www.yerkir.am

2017 թւականին Նոռուզ տօնի ընթացքում` մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատւածում, «Զւարթնոց» օդանաւակայանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութիւնից դէպի Հայաստանի Հանրապետութիւն ժամանած 8100 ուղեւոր:

Նախորդ տարւայ մարտի 19-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատւածում «Զւարթնոց» օդանաւակայան է ժամանել 5300 իրանցի զբօսաշրջիկ: 2017 թւականին Իրանից դէպի Հայաստան իրանական աւիաընկերութիւններն իրականացրել են 80 կանոնաւոր եւ ոչ կանոնաւոր չւերթեր, իսկ 2016 թւականին իրականացւել է 48 չւերթ: Այս մասին տեղեկացնում է քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութիւնը: