Աղբիւր՝ www.armenian.irib.ir 

 

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի երկխօսութիւնների ու կապերի բաժնի պատասխանատուն ընդգծել է, որ կրօնները ձգտում են խաղաղութիւն եւ արդարութիւն հաստատել աշխարհում:

Իրանի մշակոյթի և իսլամական հաղորդակցութիւնների կազմակերպութեան կենտրոնավայրում, եկեղեցիների համաշխարհային խորհրդի և կրօնների երկխօսութեան կենտրոնի միջև կայացած 7-րդ համաժողովի շրջանակում, Իրանի ռադիօ-հեռուստատեսութեան արտասահմանեան թողարկումների թղթակցին տւած հարցազրոյցում, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի երկխօսութիւնների ու կապերի բաժնի պատասխանատու՝ Քլարա Ամուսը նշել է, որ եկեղեցիների համաշխարհային խորհրդի նպատակներից է համաշխարհային զուգամերձութիւն առաջացնել մարդկային կեանքում` խաղաղութիւն ու արդարութիւն հաստատելու նպատակով:

Նա ասել է. «Դրական արդիւնքների հանգելու համար կրօնների միջև երկխօսութիւնը պէտք է դէմ առ դէմ եւ միմեանց կողքին տեղի ունենայ»:

Իսլամի և քրիստոնէութեան որոշ տարբերութիւնների մասին Ամուսը նշել է, որ մարդկային հասարակութիւնների շահերի ապահովման, բարօրութեան եւ համաշխարհային պայմանների բարելաւման նպատակով պէտք է շարունակւի ու զարգանայ կրօնների միջև համագործակցութիւնը: