Աղբիւր՝ www.hyeli.com

 

Մի քանի օր առաջ Թեհրանի մի քանի ծայրամասերում տեղադրւեցին պաստառներ, որոնք քրիստոնեայ հաւատացեալի պատկերով փոխանցում էին ընթացող օրերի սգոյ պատգամը:

Քիչ առաջ տեղեկացանք, որ պաստառները հաւաքւել են, եւ հարցը աւելի պարզաբանելու նպատակով դիմեցինք Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի փոխատենապետ եւ Թեմական խորհրդի հետ Թ.Հ.Թ. Հանրային մարմնի կապ՝  պրն. Վարուժ Յովհաննիսեանին:

Նա պարզաբանեց, չորեքշաբթի թեհրանահայ քաղաքացիներից ազգային մարմիններին տեղեկացրել են, որոշ պողոտաներում յայտնւել են վերոնշեալ պաստառները եւ Թեմական Խորհուրդը անմիջապէս խորհրդակցելով Իրանի խորհրդարանի պատգամաւոր պր. Կարէն Խանլարեանի եւ Ազգային Առաջնորդարանի իրաւական մարմնի հետ, նաեւ համադրելով Սրբազան Հօր հետ, պատրաստել են մի նամակ եւ այն յղել պետական պատկան մարմիններին:

Ըստ նրա՝ իրենց տեղեկացած վայրերում արդէն հաւաքւել են պաստառները:

Նշւած նամակը յղւել է Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանին, Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահի փոքրամասնութիւնների գծով յատուկ խորհրդական՝ Հոջ. Ալի Իւնեսիին, Իսլ. մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէն՝ դոկտ. Հելմիին եւ Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների վարչութեանը: