Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Համաձայն «Ֆարս» լրատուական գործակալութեան հաղորդման Իրանի մաքսային կազմակերպութեան տնօրէն Մասըուդ Քեարբայեանը ՀՀ ֆինանսների փոխնախարար եւ Մաքսային ծառայութեան գերատեսուչ Արման Գեւորգեանի  եւ նրան ընկերակցող պատուիրակութեան հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ նշել է, որ Իրանի մաքսային ծառայութիւնը պատրաստ է շրջափակումներին յաջորդող շրջանի համար: Անդրադառնալով երկրի առեւտրային պոտենցիլաներին եւ  15 երկրի հետ հարեւանութեանը, նա յաւելել է. «Մեքն նաւթից բացի տարեկան 50 միլիարդ դոլար ոչ-նաւթային արտահանում եւ նոյն ծաւալով ներկրում ենք կատարում»:

Քեարբասեանն անդրադարձել է նաեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցութեանը եւ երկու երկրի միջեւ արտօնեալ սակագների հաստատման կապակցութեամբ որոշ առաջարկներ է ներկայացրել:

Համաձայն այս հաղորդման, ՀՀ ֆինանսների փոխնախարար եւ Մաքսային ծառայութեան գերատեսուչ Արման Գեւորգեանն իր հերթին այս հանդիպման ժամանակ ողջունելով Իրանի մաքսային ծառայութեան կողմից վերցուած քայլերը, ԻԻՀ մաքսային ծառայութեան գերատեսչին հրաւիրել է Երեւանում ստորագրելու երկու երկրի միջեւ մաքսային համագործակցութիւնների համաձայնագիրը:

Նա  անդրադրձել է նաեւ  ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցութիւնից յետոյ ստեղծուած մաքսային նոր պոտենցիալներին:

Հհանդիպման ընթացքում Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանն անդրադարձել է Իրան-5+1 միջուկային համաձայնութեանը եւ ասել, որ այս քայլը հիմնական փոփոխութիւններ է առաջացրել աշխարհի հետ Իրանի յարաբերութիւններում:

Նա  տեղեկացրել է երկու երկրի միջեւ առեւտրական յարաբերութիւնների ընդլայնման կապակցութեամբ ՀՀ նախագահի կողմից Իրանում այդ երկրի դեսպանութեանը կատարուած կարգադրութեան մասին: