Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

«Հաւանական է, որ մինչեւ 2015 թուականի աւարտը Թեհրանում վերաբացուի Բրիտանիայի դեսպանատունը»,-այս մասին յայտնել է Իրան-Բրիտանիա պառլամենտական բարեկամութեան խմբի ղեկավարը:

Չորեքշաբթի օգոստոսի 5-ին, «ԻՌՆԱՅ» գործակալութեանը տուած հարցազրոյցում նշելով,որ հաւանաբար մինչեւ այս տարուայ աւարտը Բրիտանիայի դեսպանատունը Թեհրանում  կվերաբացուի, Աբբասալի Մանսուրի Արանին յաւելել է.- «Բրիտանիայի պառլամենտը ճնշում գործադրելով այդ երկրի կառավարութեան վրայ, պահանջել է վերսկսել Իրանի հետ յարաբերութիւնները »:

Նշելով, որ Բրիտանիայի կառավարութիւնը չի կարող դիմադրել Թեհրանում դեսպանատունը փակ լինելու պատճառով գործադրուող ճնշումներին, Մանսուր Արանին յստակեցրել է.-«Վիեննայի միջուկային համաձայնագրի ստորագրումից անմիջապէս յետոյ Բրիտանիան վերաբացելու է իր դեսպանատունը Թեհրանում, քանի որ այդ երկրի կառավարութիւնը առեւտրականների, պառլամենտի պատգամաւորների եւ ԶԼՄ-ների կողմից ճնշման տակ է գտնւում»:

Վիեննայի միջուկային համաձայնութեան կապակցութեամբ  վերջերս Սաուդեան Արաբիայի կողմից ցուցաբերուած դրական դիրքորոշման վերաբերեալ, Արանին նշել է.-«Սիրիայում, Լիբանանում, Եմենում եւ Բահրեյնում՝ Սաուդեան Արաբիան չկարողանալով հասնել իր նպատակներին, Իրանի միջուկային համաձայնութեան կայացումից յետոյ յայտնուել է յատուկ պայմաններում ,ուստի պէտք է վերանայի իր քաղաքականութիւնները»: