Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Արեւմտեան պատժամիջոցների վերացումից երեք ամիս անց Իրանը կը կարողանայ նաւթի արտահանման ծաւալները հասցնել նախկին մակարդակին: Այսպիսի յոյս է յայտնել Իրանի նաւթի փոխնախարար Ռոքնեդդին Ջաւադին:

Նախարարն աւելացրել է, որ իրենց գնահատականների համաձայն, 2016 թուականի վերջին նաւթի գինը կարող է հասնել մէկ բարելի դիմաց 80 դոլարի: Արդիւնքում Իրանը կը դառնայ աշխարհում նաւթի 4-րդ խոշորագոյն արտահանողը՝ ներկայիս 8-րդի փոխարէն:

«Մենք յոյս ունենք, որ կը կարողանանք վերադառնալ արտահանման այն չափին, որն ունէինք մինչեւ պատժամիջոցների սահմանումը»,- ասել է փոխնախարարը:

Ակնկալւում է, որ նշուած ժամանակում Իրանն արտահանման ծաւալները կը հասցնի օրական 2.5 մլն բարելի: