Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իրանի իսլամական խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը յայտնել է, որ Մարդու իրաւունքների կազմակերպութիւնը հաւաստի տեղեկութիւններ չունի Իրանում կրօնական փոքրամասնութիւնների վիճակի մասին:

Երկուշաբթի օրը, Բոջնուրդի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, Կարէն Խանլարեանը նշել է, որ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների մասին մարդու իրաւունքների զեկոյցներն արծարծւում են քաղաքական հարցերի հետ միասին եւ այդ զեկոյցներում նկատելի է Իրանի ժողովրդի հետ թշնամութիւնը:

Իրանի իսլամական խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւորն ասել է. «Երբ յայտարարւում է, որ փոքրամասնութիւնները խաղաղ կեանք են վարում Իրանում, թշնամիները բացասաբար են հակադարձում այս արտայայտութիւններին»:

Նշելով, որ Իրանի մասին զեկոյցները զուրկ են գիտական հիմքից, Կարէն Խանլարեանը հաւաստիացրել է, չնայած բազում խմբեր կան Մարդու իրաւունքների կազմակերպութիւնում, սակայն նրանք երբեք չեն ուսումնասիրում Իրանին վերաբերող հարցերը: