Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Այսօր Թեհրանում մեկնարկել է Իրանի իսլամական հանրապետութեան եւ Հայաստանի տնտեսական համագործակցութիւնների համատեղ յանձնաժողովի 12-րդ նիստը:

Նիստի բացմանն Իրանի Էներգետիկայի նախարար` Համիդ Չիթչեանը հանդէս եկաւ ելոյթով: Իր ելոյթի ժամանակ նա ասաց. «Տարածաշրջանում ու աշխարհում Իրանի իսլամական հանրապետութեան սկզբունքային քաղաքականութիւնն է` ընդլայնել իր յարաբերութիւնները բոլոր երկրների, յատկապէս տարածաշրջանի ու հարեւան երկրների հետ»:

«Իրան-Հայաստան քաղաքական լաւ յարաբերութիւնները ոչ միայն տարածաշրջանի երկրներից եւ ոչ մէկի վնասին չեն, այլեւ կարող են խթանել տարածաշրջանի առաւել զուգամերձութիւնը»,- յաւելել է Չիթչեանը:

Անդրադառնալով Իրան-Հայաստան մշակութային ու պատմական ընդհանրութիւններին, Իրանի էներգետիկայի նախարարը յստակեցրել է. «Այս ընդհանրութիւնները եւ բարի դրացիութեան քաղաքականութիւնը նպաստել են Հայաստանի անկախացումից ի վեր, երկու երկրի քաղաքական յարաբերութիւնների առաջընթացին»:

Միջազգային հարցերով` Իրանի էներգետիկայի փոխնախարար` Էսմայիլ Մահսուլին տեղեկացրել է Իրանի իսլամական հանրապետութեան եւ Հայաստանի համագործակցութիւնների համատեղ յանձնաժողովի 12-րդ նիստի փոխըմբռնման նախագծի պատրաստման մասին:

Իրան-Հայաստան տնտեսական համագործակցութիւնների յանձնաժողովի 12-րդ երկօրեայ նիստի բացմանն ունեցած ելոյթում Մահսուլին ասել է.- «Մեղրի Հ.Է.Կ.-ի, ճգնաժամի կառավարման եւ սպորտի ոլորտներում համագործակցութիւնների մասին փոխըմբռնման յուշագրերը այն փաստաթղթերից են, որոնք կը ստորագրուեն երկօրեայ նիստի արդիւնքում»:

Իրան-Հայաստան տնտեսական համագործակցութիւնների համատեղ յանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցել է Հ.Հ.-ի Էներգետիկայի եւ բնապաշարների նախարար` Երուանդ Զախարեանի գլխաւորած պատուիրակութիւնը: