Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Մ.Ա.Կ.-ը գնահատագիր է շնորհլ Իրանի կառավարութեանը, այդ կազմակերպութեան հետ Ի.Ի.Հ համագործակցութեան առիթով։

Չորեքշաբթի օրը, Մ.Ա.Կ.­ի գլխաւոր քարտուղարի տեղակալ՝ Եան Էլիասոնը, Թեհրանում Մ.Ա.Կ.­ի գրասենեակի հիմադրման 69­ամեակի մեծարման արարողակարգի ընթացքում, գնահատագիրը յանձնել է Իրանի Ա.Գ. նախարարի օգնական՝ Աբբաս Էռաղչիին։

Մ.Ա.Կ.­ի օրւայ մեծարման արարողութեանն Էլիասոնից եւ Էռաղչիից բացի մասնակցել էին Թեհրանում Մ.Ա.Կ.­ի հարցերի գծով համադրիչ՝ Գերի Լուիսը, տարբեր երկրների դեսպաններ եւ Մ.Ա.Կ.­ի ծրագրերի ու կենտրոնների պատասխանատուներ։

Իրանի Ա.Գ. նախարարութեան կրթութեան եւ միջազգային հետազօտութիւնների կենտրոնում կայացած հանդիսութեանը ներկայ յաջողակ հասարակական կազմակերպութիւնները ներկայացրեցին կանանց զօրակցման եւ թմրամոլների ապաքինման ոլորտներում ձեռք բերած իրենց նւաճումները։