Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Լիտւայի մայրաքաղաք Վիլնիւսի կենտրոնական երեք կամուրջները լուսաւորւել են Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշի գոյներով` Երեւանի 2800-ամեակի կապակցութեամբ: Այս մասին «Թւիթեր»-ի իր միկրբլոգում գրառում է կատարել Լիտւայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչեանը` գրառմանը կցելով Հայստանի դրօշի գոյներով լուսաւորւած կամուրջների լուսանկարը:

«Վիլնիւսը բացառիկ ձեւով նշում է Երեւանի 2800-ամեակը. քաղաքի կենտրոնական երեք կամուրջները լուսաւորւել են Հայաստանի եռագոյնի գոյներով: Սա եւ' զարմանալի է, եւ' գեղեցիկ: Ես երախտագիտութիւն եմ յայտնում քաղաքապետ Ռեմի Սիմասիուսին եւ Վիլնիւսի քաղաքապետարանին: Լիտւայի սիրելի ընկերներ, շնորհակալ եմ»,- գրել է դեսպանը: