Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Պոլսի Քադըքյոյ թաղամասում գտնւող հայկական Սուրբ Թագաւոր եկեղեցու վրայ յարձակում կատարած անձը յայտնաբերւել և բերման է ենթարկւել։

Ըստ Ermenihaber-ի՝ Ստամբուլի իրաւապահ մարմինները հետաքննութիւն էին սկսել ապրիլի 30-ին Սուրբ Թագաւոր եկեղեցու մուտքը աղբի կոյտով փակած և պարիսպի վրայ ռասիստական «Այս հայրենիքը մերն է» արտայայտութիւնը գրած անձանց յայտնաբերելու ուղղութեամբ։ Յարձակումն իրականացրած անձի ինքնութիւնը պարզւել է տարածքը տեսահսկող սարքերի տեսագրութիւնների ուսումնասիրութիւնից։

Բերման ենթարկւած անձը ոստիկանութեանը տւած ցուցմունքում նշել է, որ գործել է միայնակ, իսկ դրդապատճառը եղել է եկեղեցու սպասաւորների վատ վերաբերմունքն իր նկատմամբ։

Նշւում է, որ կասկածեալ Ս․Կ․-ն հոգեկան խնդիրներ ունի և նախկինում 2 անգամ ինքնասպանութեան փորձ է արել։