Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Սիրիոյ մէջ կառավարական ուժերի դէմ կռւող ադրբեջանցի ահաբեկիչները հրապարակել են ադրբեջանցի իսլամականներին ուղղւած մի կոչ, որի միջոցով խոստովանել են, որ իրենք Սիրիոյ մէջ կռւում են իրանցիների, հայերի եւ ռուսերի դէմ:

Ջեհադականների պատկանող կայքերի վրայ հրապարակւել է Ֆուրքան Ազերի անունով ադրբեջանցի մի ջեհադականի կողմից տարածւած մի կոչ, որի մէջ ասւում է, որ յայտարարութիւնն ուղղւել է «Ադրբեջանի բռնաճնշումների տակ գտնւող իսլամականներին եւ իրանցի, հայ, ռուս ու բռնակալ Ասադի դէմ կռւող ադրբեջանցի ջեհադականներին սպառնացողներին»:

Ադրբեջանցի ահաբեկիչը խոստովանում է, որ ադրբեջանցիները նոյնպէս միացել են Ասադի դէմ կռւողներին, ինչպէս նաեւ մեղադրում են Սիրիոյ մէջ բնակող հայերին ու Իրանին` ահաբեկիչներին սպանելու համար:

Նշենք, որ ըստ ադրբեջանական ԱՓԱ լրատու գործակալութեան, 2014-ից ի վեր Սիրիոյ մէջ սպանւել են 16 ադրբեջանցի ահաբեկիչ, իսկ պատերազմի սկզբից ի վեր սպանւած ադրբեջանցի զինեալների թիւը 100 է: Ըստ սուրիական եւ արաբական պաշտօնական լրատւամիջոցների, Սիրիոյ մէջ ընդդիմադիր արմատական իսլամական խմբաւորումների կողքին կռւում են 250-300 ադրբեջանցիներ: