Աւարտւելով գերշ. Տէր Սիփան Ս. Արք. Քէչէճեանի առաջնորդութեան շրջանը Սպահանի հայոց թեմում, տեղի են ունեցել հրաժեշտի հանդիպումներ՝ Սպահանի նահանգային եւ քաղաքային պատասխանատուների հետ։
Այդ շրջագծում Սրբազան հայրը, ազգային մարմինների պատասխանատուների ընկերակցութեամբ, հանդիպել է նահանգապետ Մահդի Ջամալինեժադի, քաղաքապետ Ալի Ղասեմզադէի, Քաղաքային խորհրդի տնօրէն Մոհամմադ Նուռսալեհիի, 5-րդ շրջանի քաղաքապետ Հոսէյն Քառգառի, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գերատեսուչ Սէյէդ Մեհդի Սայեդինի եւ սոյն գերատեսչութեան կրօնական փոքրամասնութիւնների հետ կապի պատասխանատու պրն. Թաբաթաբայիի հետ։


Բոլոր հանդիպումների ընթացքին հնչեցին գնահատանքի խօսքեր` պետական կառոյցների հետ Սրբազան հօր ջերմ համագործակցութեան եւ ազգային իշխանութեան հետ աշխատանքային յարաբերութիւնները աւելիով սահուն ընթանալու նրա դերակատարութեան մասին։

 


Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ