" https://www.alikonline.ir "

 

«ԱԼԻՔ» – Միջազգային հացերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին նախազգուշացրել է որոշ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային երկրներին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի թեմայի վերարծարծման վերաբերեալ:

Ընդգծելով, որ Իրանն անտարբեր չէ իր եւ տարածաշրջանի շահերի նկատմամաբ, դոկտ. Վելայաթին յայտարարել է, որ Հարաւային Կովկասում անօրինական նպատակներ առաջ մղելու որեւէ փորձ կը հանդիպի Իրանի Իսլամական Հանրապետութեան վճռական պատասխանին:

«Յիշեցնեմ. Տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային որեւէ երկիր, որը կը փորձի կրկնել նախորդ ձախողւած փորձը, կարժանանայ Իրանի կողմից կոշտ արձագանքի»,- յստակեցրել է նա: