" https://www.alikonline.ir "

 

«ԱԼԻՔ» – Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահութեամբ յունիսի 6-ին տեղի է ունեցել Կիլիկիա վերլուծական հարթակի հերթական առցանց նիստը։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան մամլոյ ծառայութիւնից:

Նիստի ընթացքում մասնակիցները յատուկ անդրադարձել են վերջին օրերի ընթացքում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու դէմ ՀՀ գործող իշխանութիւնների տարբեր ներկայացուցիցչների անընդունելի յայտարարութիւններին:

Ժողովի մասնակիցները խորը մտահոգութիւն են յայտնել Հայաստանում բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ իշխանութիւնների հրապարակումների պատճառով առաջացած մթնոլորտի վերաբերեալ։ Նրանք անընդունելի են համարել հարցերի՝ այս ձեւով բարձրացումն ու արծարծումը, որը ներհասարակական լարւածութիւն է ստեղծում։