" https://www.alikonline.ir "

 

Գիւմրիում գտնւող յայտնի «Օժիտի շէնքի» պատշգամբից է 1918 թ. Զօրավար Անդրանիկը դիմել ժողովրդին։ Այս շէնքում է 1920 թ. կնքւել Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

Շէնքը կառուցւել է 1890-ականներին՝ քաղաքում յայտնի մեծահարուստ եւ բարերար Լեւոն Դրամփեանի կողմից։ Նա այս շքեղ տունը, որպէս հարսանեկան օժիտ, նւիրել է իր աղջկան՝ Ջաւահիր Դրամփեանին։

Հէնց այս պատճառով էլ գիւմրեցիներն այսօր էլ տունը կոչում են «Օժիտի շէնք»։

 

Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ