" https://www.alikonline.ir "

 

«ԱԼԻՔ» – Ռազմավարական հետազօտութիւնների հայկական կենտրոնի ղեկավար Ալւինա Աղաբաբեանը ֆէյսբուքեան իր էջում տեղեկացրել է, որ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին ամբողջովին ոչնչացւել է ադրբեջանցիների կողմից:

«Այսօր (մայիսի 18-ԽՄԲ.) Բերձորի ազատագրման 33-ամեակն է։

Էն Բերձորի, որ դեռ օկուպացւած է թշնամու կողմից։

Մեծ հաշւով ինչո՞ւ եղաւ էն ամէնը, ինչ եղաւ։

Որովհետեւ 1992-1994 թթ. Արցախի ազատագրմամբ փաստացի սկսւած հայոց հողահաւաքը ազգային գաղափար-նպատակի չվերածեցինք․․․

Նոր «մայիսի 18» մենք իհարկէ կարող ենք ունենալ, միայն թէ դրա ազգային գաղափարն է պէտք, ազգային նպատակադրումը` այն Բ կէտը, որը սահմանելուց յետոյ մեր ներկայիս Ա կէտից դէպի Բ կէտը տանող ճանապարհը վստահաբար գտնւելու է։

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին է, որն ադրբեջանցիք հիմնայատակ ոչնչացրել են»,- գրել է նա: