Կիրակի՝ յունիսի 22-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» եկեղեցում մատուցւող Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում, արժ. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանի միջոցով ընթերցւեց Սպահանի հայ համայնքի անունից խօսք, որտեղ դատապարտելով Ա.Մ.Ն.-ի գլխաւորութեամբ եւ սիոնիստական յանցագործ ռեժիմի միջոցով, անցնող տասը օրերի ընթացքում Իրանի վրայ կատարւած ահաբեկչական յարձակումները, խորազգաց ցաւակացութիւններ էր ուղղւած երկրի առաջնորդին, պետական այրերին եւ զոհւածների ընտանիքներին՝ յարձակումների հետեւանքով Զինւած ուժերի հրամանատարների, միջուկային գիտնականների եւ խաղաղ բնակչութեան նահատակութեան առթիւ, ինչպէս նաեւ շուտափոյթ ապաքինում մաղթել վիրաւորներին։
Խօսքի շարունակութեան մէջ զօրակցութիւն յայտնելով երկրի ղեկավարութեանն ու Զինւած ուժերին, ասւած էր, թէ վստահ ենք նշւած յանցագործութիւնը կարժանանայ համարժէք պատասխանի։
Քահանայ հայրն աւարտին կոչ արեց ժողովրդին՝ չտրւելով թշնամու սադրանքներին՝ չտարածել հակաիրանական ուժերի կողմից հրապարակւող ապատեղեկատւութիւնը եւ հետեւել միայն պաշտօնական հաղորդումներին։
Արարողութեանը ներկայ էին ՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, ազգային մարմինների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներ ու ժողովուրդ։
Թղթակից (Նոր Ջուղա)